Թոմաս Տուխել. «Սա մեծ առաջընթաց է»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ամփոփել է «Ֆրայբուրգի» նկատմամբ արտագնա հաղթանակը Գերմանիայի առաջնության 27-րդ տուրի խաղում։

«Մենք գիտեինք, որ դժվար խաղ է լինելու: Նրանք սեփական հարկի տակ անպարտելի էին 12 հանդիպումներում, իսկ շաբաթվա կեսին հաղթեցին մեզ Գավաթում։ Ի վերջո, կարծում եմ, որ հաղթանակն արժանի էր։

Երկու խաղակեսերում էլ լավ պահեր ունեցանք։ Ուրախ եմ, որ հաղթեցինք և դարպասը անառիկ պահեցինք: Դա շատ կարևոր էր։ Մանեն շատ քրտնաջան աշխատեց պաշտպանությունում և բազմաթիվ բեկումներ կատարեց հարձակման գծում: Սա մեծ առաջընթաց է»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Bild-ը: