Նիկոլո Բարելլան կարող է փոխել ակումբային գրանցումը

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կիսապաշտպան Նիկոլո Բարելլան կարող է փոխել ակումբային գրանցումը։

Ինչպես հայտնում է Calciomercatoweb-ը, 26-ամյա իտալացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Անգլիայի Պրեմիեր Լիգայի երկու գրանդներ։

Խոսքը «Լիվերպուլի» ու «Չելսիի» մասին է։ Նշվում է, որ Բարելլայի տրանսֆերի համար «Ինտերը» կպահանջի 50 մլն եվրո։

Միևնույն ժամանակ, transfermarkt պորտալի փորձագետները Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստին գնահատում են մինչև 70 մլն.

2022/2023 մրցաշրջանում Նիկոլո Բարելլան «Ինտերի» կազմում անցկացրել է 38 հանդիպում տարբեր մրցաշարերում։

Դրանցում ֆուտբոլիստը վեց գոլ է խփել և ութ գոլային փոխանցում կատարել: