ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն չի ցանկանում, որ Լիոնել Մեսսին հեռանա թիմից, հաղորդում է Sport.es-ը։
Մեսսիի գործող պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը:
Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզցիների ղեկավարությունը 35-ամյա արգենտինացու հետ պայմանագիրը երկարաձգելու հույս ունի։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» բանակցություններ է սկսել Մեսսիի հետ՝ ֆուտբոլիստին կատալոնական ակումբ վերադարձնելու համար։