Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ամփոփել է 28-րդ տուրի «Վիլյառեալի» (2:3) դեմ հանդիպումը.
«Հանդիպումը բարդ ստացվեց, մեզ համար դժվար էր գնդակը վերադարձնել մեզ, քանի որ մրցակիցը լավ էր վարվում դրա հետ: Մենք գոլ խփելու հնարավորություններ ունեինք, կարող էինք հաղթել 3:1 հաշվով ու դանդաղեցնել խաղի տեմպը, սակայն դա տեղի չունեցավ։
Բացի այդ, մենք այնքան էլ լավ չէինք պաշտպանվում։ Դա կարելի էր ավելի լավ անել: Մենք գիտեինք, որ դժվար է լինելու, բայց չորեքշաբթի օրը «Չելսիի» դեմ խաղն այլ կերպ կլինի:
Այսօր մեր շարժիչի ջերմաստիճանը մի փոքր իջել էր, բայց չորեքշաբթի այն կաշխատի ամբողջ հզորությամբ։ Ռոտացիան անխուսափելի էր, քանի որ «Բարսելոնայի» հետ հանդիպումից հետո մենք շատ հոգնած էինք»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։