Էդեր Միլիտաոյի հարցում Մադրիդի «Ռեալը» հստակ դիրքորոշում ունի

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն կերկարաձգի պայմանագիրը մինչև 2028 թվականը, հայտնում է As-ը։

Աղբյուրի համաձայն՝ մոտ օրերս 24-ամյա ֆուտբոլիստը նոր պայմանագիր կկնքի մադրիդյան ակումբի հետ։

Համաձայնագիրն արդեն համաձայնեցված է և կողմերը փաստաթուղթը ստորագրելուց առաջ պետք է կարգավորեն վերջին մանրամասները։