«Արսենալը» տրանսֆերային նպատակ ունի

«Արսենալը» ցանկանում է հաջորդ մրցաշրջանում ձեռք բերել «Մոնպելյեի» հարձակվող Էլյեր Վային, հայտնում է Jeunes Footeux-ը:

Աղբյուրի համաձայն, 20-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում են Պրեմիեր Լիգայի ևս երկու ակումբ, բանակցությունները կընթանա առաջիկա ամռանը:

Այս մրցաշրջանում հարձակվողը Լիգա 1-ի 25 հանդիպման է մասնակցել «Մոնպելյեի» կազմում՝ դառնալով 12 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: