Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է թիմի կիսապաշտպաններ Տոնի Կրոսի և Լուկա Մոդրիչի հետ պայմանագրերի երկարաձգման մասին։
«Բանակցություններում առաջընթաց կա, քանի որ քննարկում են երկարաձգման հարցը, և ես կարծում եմ, որ ի վերջո լուծում կգտնվի։ Նրանք վետերաններ են, նրանք կարող են իրենց վերելքներն ու վայրէջքներն ունենալ մրցաշրջանի ընթացքում, դա միանգամայն նորմալ է, դա պատահում է բոլոր ֆուտբոլիստների հետ:
Բայց մենք պետք է նրանց գնահատենք ոչ թե տարիքով, այլ խաղադաշտում ցուցադրած խաղով։ Ֆիզիկապես նրանք չունեն երիտասարդության էներգիա, բայց գնդակի հետ վարվելու ձևը եզակի է»,- Անչելոտտիի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն: