Խոսեպ Գվարդիոլա. «Մենք պարզապես պետք է հաղթենք մնացած բոլոր հանդիպումներում»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում ծավալվող չեմպիոնական մրցավազքի մասին:

«Արսենալը» կարող է վաղաժամ չեմպիոն դառնալ, եթե միավորներ կորցնենք. Եթե ​​միշտ հաղթենք, կպահպանենք տիտղոս նվաճելու շանսերը։

Հետևաբար, մենք պարզապես պետք է հաղթենք մնացած բոլոր հանդիպումներում»,- ասել է իսպանացի մասնագետը City Xtra-ն։

«Մանչեսթեր Սիթին» հաջորդ հանդիպումը կանցկացնի «Սաութհեմփթոնի» հետ արտագնա խաղում: Հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 8-ին։