«Մանչեսթեր Յունայթեդի» երկու ֆուտբոլիստներ կարող են կարիերան շարունակել Ա Սերիայում

«Մանչեսթեր Յունայթեդի» երկու ֆուտբոլիստներ կարող են կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում։

Inter Live-ի տեղեկություններով՝ Միլանի «Ինտերի» շարքերը կարող են համալրել պաշտպան Վիկտոր Լինդելոֆը և հարձակվող Անտոնի Մարսիալը։

Անգլիական գրանդը ցանկանում է նրանց համար ստանալ ընդհանուր 35 միլիոն եվրո։

Եթե ​​կողմերը պայմանավորվեն, ապա գործարքը կարող է ավարտվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Լինդելոֆն ընթացիկ մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է 11 հանդիպում:

Իր հերթին Մարսիալը նույնքան հանդիպում է անցկացրել, որոնցում խփել է երեք գոլ  և կատարել երկու գոլային փոխանցում։