«Լիվերպուլի» հարձակվող Կոդի Գակպոն ԱՊԼ-ի 30-րդ տուրի՝ «Արսենալի» հետ հանդիպման նախօրեին գնահատել է թիմի շանսերը։
«Կարծում եմ, եթե նայեք «Չելսիի» դեմ խաղին, մենք վատ հանդես չեկանք, բայց մեկ բան պակասում էր մեր գործողություններում։ Թիմը պետք է նորից հաղթի բոլոր խաղերում։
Ակնհայտ է, որ երբ մենք չունենք մեր երկրպագուների աջակցությունը, ամեն ինչ մի փոքր այլ է։ Բայց մենք պարզապես պետք է ավելի լավ արտագնա խաղեր ցուցադրենք: Մենք ցանկանում էինք հաղթել, բայց ի վերջո անցած խաղի համեմատ ճիշտ ուղղությամբ քայլ արեցինք, ուստի պետք է շարունակենք զարգացնել այն», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը։
Նշենք, որ առաջնության վերջին չորս հանդիպումներում մերսիսայդցիները վաստակել են ընդամենը մեկ միավոր։