«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն ամփոփել է Մադրիդի «Ռեալից» կրած ջախջախիչ պարտությունը:
«Մենք տխուր ենք: Մենք ցանկանում էինք ևս մեկ տիտղոս նվաճել, բայց երկրորդ խաղակեսում 0:2 հաշիվից հետո շատ դանդաղեցինք: Մենք հիանալի խաղացինք առաջին խաղակեսում, բայց «Ռեալը» գոլ խփեց:
Դժվար է ընդունել «Ռեալից» պարտությունը: Կվերադառնանք ավելի ուժեղ»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում AS-ը: