Դանի Կարվախալ․ «Մենք արժանիորեն դուրս եկանք եզրափակիչ»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը խոսել է Իսպանիայի գավաթի եզրափակիչ դուրս գալու մասին:

Մադրիդյան թիմը հաղթեց «Բարսելոնային» մրցաշարի կիսաեզրափակչի պատասխան խաղում (4:0, առաջին խաղը՝ 0:1):

Վերադարձի մասին.

«Մենք գիտեինք, որ այստեղ ենք հաղթելու համար, և որ դա հնարավոր է: Մենք հավատացինք և ավելի լավն էինք և արժանիորեն դուրս եկանք եզրափակիչ»։

Խաղի առանցքային գործոնի մասին.

«Մարզիչն առաջարկեց ավելի հարձակվողական խաղ խաղալ Լուկա Մոդրիչիn, Ռոդրիգոյիn, Վինիիn և Կարիմ Բենզեմայիn առջևում, և մենք լավ օգտագործեցինք տարածությունը»:

Հաշվի մասին.

«Մենք հիացած ենք այս արդյունքով։ Հավերժական մրցակցիցդ մեծ հաշվով հաղթելն ու գավաթի կիսաեզրափակչում խաղալը միշտ էլ հաճելի է։ Անչափ երջանիկ ենք, բայց մենք դեռ կարևոր խնդիրներ ունենք անելու։ Այժմ մենք պետք է մտածենք «Վիլյառեալի» մասին։

Բենզեմայի մասին․

«Այս մարզավիճակով նա կարող է մեզ շատ ուրախություն պատճառել»։

Երկրպագուներին ուղղված ուղերձի մասին․

«Շնորհակալ եմ աջակցության համար։ Առաջին խաղից հետո չենք դադարել հաղորդագրություններ ստանալ։ Մենք կպայքարենք եզրափակիչում «Օսասունային» հաղթելու և ձեզ նոր տիտղոս բերելու համար»,- ասել է Կարվախալը։