Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին բարձր է գնահատել թիմի հարձակվող Կարիմ Բենզեմայի խաղը «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում։
«Նա շրջեց անջատիչը և շատ լավ գործեց միջազգային ընդմիջման ժամանակ: Նրա օգտակար հատկությունները որոշիչ դեր են խաղում, երբ նա լավ պատրաստված է ֆիզիկապես։
Կարիմը կարող է ևս մեկ «Ոսկե գնդակ» նվաճել, քանի որ նա դեռևս աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։