Էրիկ տեն Հագ․ «Ես հպարտ եմ մեր թիմով»

Էրիկ տեն Հագը «Բրենտֆորդի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (1:0) նշել է «Մանչեսթեր Յունայթեդի» խաղի բարձր մակարդակը։

«Մենք շատ լավ խաղացինք, հատկապես առաջին խաղակեսում: Երկրորդն ավելի շատ նման էր կռվի։ Հեշտ չէ լավ ֆուտբոլ խաղալ այնպիսի ուժեղ թիմի դեմ, ինչպիսին «Բրենտֆորդն» է: Բայց մենք ունեինք կիրք ու ցանկություն, ուստի կարողացանք հասնել մեր նպատակին։

Հիանալի գոլի հեղինակ դարձավ Մարկուս Ռեշֆորդը։ Նա վերադարձել է բարձունքում, լավ մարզավիճակում է, հուսով եմ, որ այդպես կմնա մինչև մրցաշրջանի ավարտը։

Ամեն անգամ, երբ մեզ անհրաժեշտ է Դավիդ Դե Խեայի օգնությունը, նա այնտեղ է: Հնարավոր են սխալներ, երբ կորցնում եք կենտրոնացումը։ Մենք ցանկանում ենք մեքենաների պես խաղալ, ոչ թե սխալվել: Մեկը թույլ տվեցինք, ու լավ է, որ մրցակիցը չօգտագործեց, ու Դավիթն իրեն ցույց տվեց։

Սա կարևոր հաղթանակ է, 16 խաղում «Բրենտֆորդը» պարտվել է միայն մեկ անգամ։ Ես հպարտ եմ մեր թիմով»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը։