Կայ Հավերց․ ««Չելսին» արժանի չէ նման դիրքում գտնվելուն»

«Չելսիի» հարձակվող Կայ Հավերցը խոսել է այս մրցաշրջանում իր թիմի դիրքորոշման մասին:

«Սա ծանր պահ է: Ինչպես միշտ լինում է, երբ մարզիչը հեռանում է ակումբից։ Հեշտ չէ, քանի որ մեր գործը հանդիպումներում հաղթելն է, և երբ մարզչին հեռացնում են, մենք նույնպես պետք է պատասխանատվություն կրենք դրա համար, ընդունենք այն, ինչ կա։

Մենք պետք է պրոֆեսիոնալ լինենք և ընդունենք իրավիճակը։ Առաջնությունում կայանալու է ինը հանդիպում, և «Չելսին» արժանի չէ մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականում գտնվելուն: Այնտեղ լինելը հաճելի չէ, բայց մենք բոլորս պետք է միասին մնանք: Մենք Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչում ենք և պետք է վստահ լինենք։ Մենք Եվրոպայի լավագույն ութ թիմերի թվում ենք»,- Հավերցի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։