Գրեհեմ Փոթերը հրաժարվել է գլխավորել անգլիական ակումբը

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը հրաժարվել է աշխատել «Լեսթերում»:

Ինչպես հայտնում է TalkSport-ը, «Լեսթերը» մարզչին առաջարկել է գլխավորել թիմը, սակայն Փոթերը հրաժարվել է։

Ապրիլի 2-ին «Լեսթերը» հայտարարեց թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Բրենդան Ռոջերսի հեռանալու մասին։ Նույն օրը Գրեհեմ Փոթերը հեռացվեց «Չելսիից»։