«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել

«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Խավիեր Տեբասին հեռանալ Լա Լիգայի նախագահի պաշտոնից:

Ինչպես հաղորդում է La Vanguardia-ը, Տեբասը կեղծ ապացույցներ է ուղարկել դատախազություն՝ Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարների տեխնիկական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեիրային վճարումների գործով։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» 1,4 մլն եվրո է վճարել DASNIL 95 ընկերությանը, որը պատկանում է Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեիրային, ով այդ ժամանակ զբաղեցնում էր Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի մրցավարների տեխնիկական կոմիտեի փոխնախագահի պաշտոնը։