Լյուկ Շոուն երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ մինչև 2027 թվականը, հայտնում է The Athletic-ը։

27-ամյա անգլիացու գործող համաձայնագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։

Շոուն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2014 թվականից։

Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։