Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կարող է գլխավորել «Չելսին»:
Ինչպես հայտնում է BBC-ն, Լոնդոնյան ակումբի ղեկավարությունն այժմ բանակցություններ է վարում գերմանացի մասնագետի հետ։ Վերջնական որոշում դեռ կայացված չէ։
Նշենք, որ ակումբի ղեկավարությունը ժամեր առաջ հեռացրել էր գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերին: