«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ամփոփել է Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի «Էլչեի» դեմ հանդիպումը (4:0).
«Ես ուրախ եմ. Այսօր խաղացին նրանք, ովքեր այդքան հաճախ խաղադաշտ դուրս չեն գալիս, և նրանք շատ բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրեցին։
Սա իսկական թիմ է։ Կարևոր քայլ արեցինք եւ շատ լավ հաղթանակի հասանք։ Ես շատ գոհ եմ թիմից»,-ասել է Չավին։