Անգլիական գրանդը ցանկանում է գնել «Բարսելոնայի» ֆուտբոլիստին

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատիի ծառայություններով։

Ֆուտբոլիստի հայրը դժգոհ է հարձակվողի խաղաժամանակից, հայտնում է Football Insider-ը։

Աղբյուրի համաձայն՝ իրավիճակը կախված կլինի կատալոնացիների վերաբերմունքից:

Նշենք, որ 20-ամյա Ֆատին ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։