«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատիի ծառայություններով։
Ֆուտբոլիստի հայրը դժգոհ է հարձակվողի խաղաժամանակից, հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի համաձայն՝ իրավիճակը կախված կլինի կատալոնացիների վերաբերմունքից:
Նշենք, որ 20-ամյա Ֆատին ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։