Ինչպես արդեն հայտնել ենք Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» (1:4) հետ խաղից հետո անհայտ անձինք հարձակվել են «Լիվերպուլի» ավտոբուսի վրա։
«Մանչեսթեր Սիթին» արդեն հասցրել է պաշտոնական հայտարարություն անել այս միջադեպի վերաբերյալ։ «Մանչեսթեր Սիթին» տեղեկացել է, որ «Լիվերպուլի» աշխատակիցը վնասվածք է ստացել այսօրվա խաղից վերադառնալիս։
«Մենք տեղյակ ենք, որ բնակելի թաղամասում առարկա է նետվել թիմի ավտոբուսի ուղղությամբ։ Նման միջադեպերը բացարձակապես անընդունելի են, և մենք խստորեն դատապարտում ենք հանցավոր գործողությունները։ Մենք լիովին կաջակցենք Մեծ Մանչեսթերի ոստիկանության կողմից այս միջադեպի հետաքննությանը՝ ինչով կարող ենք»,- ասված է «Մանչեսթեր Սիթիի» տարածած հայտարարությունում: