Լիոնել Մեսսին պատրաստ է վերադառնալ «Բարսելոնա»

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին պատրաստ է վերադառնալ «Բարսելոնա», հայտնում է լրագրող Գաստոն Էդուլը։

Աղբյուրի համաձայն՝ Մեսսին պատրաստ է վերադառնալ «Բարսելոնա», եթե ակումբը նրան առաջարկ անի, արգենտինացին երազում է «Կամպ Նոու» վերադառնալու մասին։

Նշենք, որ 35-ամյա հարձակվողը կատալոնական ակումբում հանդես է եկել 2005-ից 2021 թվականներին։ Կատալոնական թիմի կազմում նա անցկացրել է 778 հանդիպում, դարձել 672 գոլի և 303 գոլային փոխանցման հեղինակ։