Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ՌՊԼ-ի 21-րդ տուրի՝ «Խիմկիի» դեմ խաղից հետո (6:0) խոսել է այն մասին, թե ինչ տրամադրությամբ է վերադարձել Հայաստանի ազգային հավաքականի ճամբարից և թե ինչպես են ընդունել «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանին թիմում:
«Հայաստանի հավաքականից վերադառնալուց հետո իմ մոտ ամեն ինչ հրաշալի է, պատրաստ եմ մասնակցել առաջիկա բոլոր հանդիպումներին։
Տիկնիզյանին լավ են ընդունել Հայաստանի հավաքականում, նա շատ լավ ֆուտբոլիստ է»,- Սպերցյանի խոսքերն է մեջբերում «Sport Express» – ը։