Թոմաս Տուխելը հայտարարել է, որ ցանկանում էր հեռանալ «Չելսիից»

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտարարել է, որ ցանկանում էր հեռանալ «Չելսիից»։

««Չելսին» ինձ համար ընտանիքի պես էր։ Հիմա ես շատ երջանիկ եմ այստեղ՝ «Բավարիայում»: Ես լավ հարաբերություններ ունեի «Չելսիի» ղեկավարության հետ, դեռ շատ ընկերներ ունեմ «Չելսիում», սա չի փոխվի»,- Տուխելի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշենք, որ 49-ամյա մասնագետը գլխավորել է «Չելսին» 2021 թվականի հունվարից մինչև 2022 թվականի սեպտեմբերը։ Նրա գլխավորությամբ լոնդոնցիները դարձել են Չեմպիոնների Լիգայի 2020/21 մրցաշրջանի հաղթող։