Ջամալ Մուսիալան ասել է, թե ով է իր կուռքը ֆուտբոլում

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ջամալ Մուսիալան ասել է, թե ով է իր կուռքը ֆուտբոլում։

«Իմ կուռքը Լիոնել Մեսսին է: Նա շատ գոլեր խփեց, բազմաթիվ տիտղոսներ ու մրցանակներ նվաճեց։

Նա երբեք իրեն չի դավաճանել, հավատարիմ է մնացել իր սկզբունքներին ու ապրելակերպին», – երիտասարդ ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է sport-ը:

Մուսիալան «Բավարիայի» հիմնական կազմում հանդես է գալիս 2020 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը, իսկ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 80 միլիոն եվրո։