Ուսման Դեմբելեն կարող է տեղափոխվել եվրոպական այլ թոփ-ակումբ

«Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն կարող է տեղափոխվել եվրոպական այլ թոփ-ակումբ: Ինչպես տեղեկացնում է El Nacional-ը, ֆրանսիացին դարձել է ՊՍԺ-ի տրանսֆերային թիրախը: Փարիզցիները կփորձեն ձեռք բերել Դեմբելեին, եթե չկարողանան թիմում պահել Լիոնել Մեսսիին։ 35-ամյա արգենտինացու պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Մյունխենի «Բավարիայից» Ուսմանի նկատմամբ հետաքրքրության մասին։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 60 միլիոն եվրո։

Դեմբելեն Լա Լիգայում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։