«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մի քանի շաբաթ բաց կթողնի Շվեդիայի հավաքականում ստացած վնասվածքի պատճառով։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 41-ամյա շվեդը աջ ազդրի մկանների հետ կապված խնդիրներ ունի։
Սպասվում է, որ նա բաց կթողնի Ա Սերիայի «Նապոլիի» դեմ խաղը (ապրիլի 2), ինչպես նաև ապրիլի 8-ին կայանալիք «Էմպոլիի» խաղը:
Այս մրցաշրջանում Իբրահիմովիչը 4 հանդիպում է անցկացրել Ա Սերիայում, որտեղ խփել է 1 գոլ։