«Չելսին» պայքարում է Դենզել Դյումֆրիսի համար

Հոլանդիայի հավաքականի և Միլանի «Ինտերի» եզրային պաշտպան Դենզել Դյումֆրիսը Լոնդոնի «Չելսիի» տրանսֆերային թիրախն է։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնում է լրագրող Մեթ Լոուն։

Աղբյուրի համաձայն, Դամֆրիսին դիտարկում են որպես անգլիացի Ռիս Ջեյմսի փոխարինող։ Բացի «Չելսիից», հոլանդացու տրանսֆերով հետաքրքրված է անգլիական մեկ այլ գրանդ՝ «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսվախ է մինչև 2025 թվականի կեսերը: Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 28 միլիոն եվրո։