Գոնսալո Մոնտիելը մեղադրվում է բռնաբարության մեջ

Արգենտինայի հավաքականի պաշտպան Գոնսալո Մոնտիելը, մեղադրվում է բռնաբարության մեջ, հայտնում է RMC Sport-ը։

Ենթադրյալ միջադեպը տեղի է ունեցել 2019 թվականի հունվարի 1-ին:

Տուժածը կարճատև հարաբերություններ է ունեցել Մոնտիելի հետ, ով հրավիրել է նրան հանդիպել իր ընտանիքի հետ և իբր պնդել է, որ նա մասնակցի խնջույքի իր տանը:

Հենց այնտեղ էլ տեղի է ունեցել ենթադրյալ միջադեպը: