Քրիստիան Պուլիշիչը կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

Մադրիդի «Ռեալը» ամռանը ակնկալում է ուժեղացնել հարձակման եզրերը։ Թիմը կարող է ձեռք բերել Քրիստիան Պուլիշիչին, հայտնում է Defensa Central-ը:

Միաժամանակ նշվում է, որ Մադրիդի «Ռեալը» Քրիստիան Պուլիշիչին դիտարկում է ոչ թե գլխավոր դերի, այլ Վինիսիուս Ժունիորի ու Ռոդրիգոյին փոխարինող։

Transfermarkt-ը ամերիկացի ֆուտբոլիստին գնահատում է 38 միլիոն եվրո։