«Բարսելոնան» ծրագրում է վերակառուցել «Քամպ Նոու» մարզադաշտը

«Բարսելոնան» պաշտոնապես տեղեկացրել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային, որ հաջորդ մրցաշրջանում հանդիպումներ չի անցկացնի «Քամպ Նոու» մարզադաշտում։

Կատալոնական ակումբը սկսում է մարզադաշտի վերակառուցումը և այդ պատճառով 2023/24 մրցաշրջանի տնային հանդիպումները կանցկացնի «Մոնտժուիկ» մարզադաշտում։

Հաղորդվում է, որ «Քամպ Նոուի» և հարակից մարզական օբյեկտների վերակառուցումը կարժենա 1,5 միլիարդ եվրո։ Այժմ ակումբը բանակցությունների վերջին փուլում է մի շարք հիմնադրամների հետ, որոնք կհովանավորեն շինարարությունը։

«Բարսելոնան» չի կարողանա վերադառնալ «Քամպ Նոու» մինչև 2024 թվականի նոյեմբեր: