Տեմմի Աբրահամ. «Երբեք չգիտես, թե ինչպես կլինի»

«Ռոմայի» հարձակվող Տեմմի Աբրահամը կիսվել է իր ապագայի մասին կարծիքով.

Ավելի վաղ Athletic-ը հայտնել էր, որ հարձակվողով հետաքրքրված են «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

«Երբեք մի ասա երբեք. Այս պահին ես կենտրոնացած եմ «Ռոմայում» խաղալու վրա՝ առանց ավելորդ մտքերի:

Միգուցե ևս 10 տարի մնամ ակումբում, գուցե ոչ։ Երբեք չգիտես, թե ինչպես կլինի»,- Աբրահամի խոսքերն է մեջբերում FourFourTwo-ն:

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա անգլիացին հռոմեացիների կազմում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Աբրահամի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։ Նա ակումբին միացել է «Չելսիից» 2021 թվականին։