CHAMPIONS LEAGUE. «Ինտերի» առաջատարերից մեկը բաց կթողնի «Բենֆիկայի» դեմ առաջին հանդիպումը

«Ինտերի» կիսապաշտպան Հական Չալհանօղլուն կարող է չմասնակցել Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչի «Բենֆիկայի» դեմ առաջին հանդիպմանը, հայտնում է Sky Italia-ն։

29-ամյա կիսապաշտպանի մոտ ախտորոշվել է ազդրիմկանի վնասվածք։

«Ինտերի» առաջին հանդիպումը «Բենֆիկայի» դեմ կկայանա ապրիլի 11-ին Լիսաբոնում։

Մրցաշարի նախորդ փուլում միլանցիները պայքարից դուրս թողեցին «Պորտուին» (1:0; 0:0):