Անտոնիո Կոնտեն որոշել է մեկնել արձակուրդի

Իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեն, ով վերջերս է հեռացել «Թոթենհեմից», որոշում է կայացրել։

Ինչպես հայտնում է Tuttosport-ը, մարզիչը որոշել է որոշակի ժամանակ դադարեցնել մարզչական աշխատանքը՝ չնայած Թուրինի «Յուվենտուսի» հետաքրքրությանը:

Հիշեցնենք, որ Անտոնիոն հեռացվել էր «Թոթենհեմից» հնչեղ հարցազրույցից հետո, որտեղ նա քննադատել էր թիմի ղեկավարությանը:

Կոնտեն լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչն է եղել 2021-ից 2023 թվականներին։