Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Մոյզե Քինը կարող է կարիերան շարունակել Թուրքիայում։
23-ամյա ֆուտբոլիստը մշտական տեղ չունի թուրինցիների հիմնական կազմում, ուստի մտածում է հեռանալու մասին։ Ակումբի ղեկավարությունը, ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, պատրաստ է հավանություն տալ վաճառքին, եթե ստանա ընդունելի առաջարկ։ Ըստ Corriere dello Sport-ի, հարձակվողի տրանսֆերի գնմանը հավակնում են երկու թուրքական գրանդներ՝ «Գալաթասարայը» և «Բեշիքթաշը»: Տեղափոխությունը կարող է տեղի ունենալ հաջորդ ամառ:
Մոյզե Քինի գործող պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը, իսկ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 20 միլիոն եվրո: