«Մանչեսթեր Յունայթեդի» առաջատարներից մեկը չի մասնակցի թիմի առաջիկա խաղին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը հավանաբար չի մասնակցի Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրի «Նյուքասլի» դեմ խաղին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մարկուսը վնասվածք է ստացել «Ֆուլհեմի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 44 խաղում խփել է 27 գոլ ու կատարել 9 գոլային փոխանցում: