Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Մանու Կոնեն կարող է կարիերան շարունակել Անգլիայում։
Նախկինում «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն կապ են հաստատել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ:
Լրագրող Ջոնաթան Ջոնսոնի խոսքով, հետաքրքրություն ցուցաբերում է նաև ՊՍԺ-ն:
Ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում անցկացրած 25 խաղում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։