«Ռեյնջերսի» երկրպագուն մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել

«Ռեյնջերսի» երկրպագուն մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել «Սելթիկի» ֆիզիոթերապևտի վրա շիշ նետելու համար:

Անցյալ տարվա ապրիլի 3-ին թիմերի միջև կայացած հանդիպման ժամանակ «Ռեյնջերսի» երկրպագու 33-ամյա Ալան Քրոուֆորդը շիշ է նետել «Սելթիկի» ֆիզիոթերապևտ Դանիել Ֆրիլի գլխին։

Դատարանը Քրոուֆորդին դատապարտել է մեկ տարվա ազատազրկման և հինգ տարով արգելել մասնակցել ֆուտբոլային հանդիպումներին։