«Նյուքասլը» ցանկանում է գնել «Բարսելոնայի» պաշտպանին

«Նյուքասլը» հետաքրքրված է «Բարսելոնայի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենի ծառայություններով, հայտնում է իսպանական Sport պարբերականը։

26-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելը կարող է կապված լինել նրանից, թե արդյոք «կաչաղակները» Չեմպիոնների Լիգայի ուղեգիր կստանան, հաշվի առնելով, որ նրանք ներկայումս ԱՊԼ-ում հինգերորդն են մրցաշարային աղյուսակում:

Ընթացիկ մրցաշրջանում Քրիստենսենը բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։