Լուիս Էնրիկեն կարող է գլխավորել մանչեսթրյան գրանդը

«Մանչեսթեր Սիթին» կարող է նոր գլխավոր մարզիչ նշանակել Լուիս Էնրիկեին, եթե Պեպ Գվարդիոլան հեռանա թիմից, հայտնում է Goal-ը։

Աղբյուրի համաձայն՝ Գվարդիոլան ամռանը կարող է արձակուրդ վերցնել և հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»: Այս դեպքում «քաղաքաբնակները» փոխարինող են դիտարկում Լուիս Էնրիկեին։

Էնրիկեի վերջին աշխատանքն Իսպանիայի հավաքականն էր, որը նա լքեց անցյալ տարվա դեկտեմբերին։ Մինչ այդ 52-ամյա մասնագետը գլխավորել է «Բարսելոնան», «Սելտան» և «Ռոման»: