2017 թվականից ի վեր առաջին անգամ Արգենտինան հասավ այս ցուցանիշին

Արգենտինայի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի հերթական թարմացումով կբարձրանա առաջին հորիզոնական։

Մարտի 24-ին Լիոնել Սկալոնիի թիմն ընկերական խաղում հաղթեց Պանամային (2:0), 29-ին՝ Կուրասաոյին (7:0):

Ինչպես հայտնում է Globo Esporte-ն, վարկանիշային աղյուսակում, որը կհրապարակվի ապրիլի 6-ին, արգենտինացիները 2017 թվականից ի վեր առաջին անգամ կբարձրանան առաջին տեղ՝ հավաքելով 1841 միավոր։

Բրազիլիան, որը պարտվել է Մարոկկոյիn ընկերական խաղում (1:2), կիջնի երրորդ հորիզոնական: Երկրորդը կլինի Ֆրանսիան։