Էրլինգ Հոլանդը և Ջեկ Գրիլիշը համոզում են անգլիացուն տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

Էրլինգ Հոլանդը և Ջեկ Գրիլիշը համոզում են Ջուդ Բելինգհեմին տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»:

Ինչպես հայտնում է CaughtOffside-ը՝ վկայակոչելով լրագրող Բեն Ջեյքոբսին, երկու խաղացողներն էլ նրա հետ խոսել են մանչեսթերյան ակումբ հնարավոր տեղափոխության մասին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բորուսիայի» կիսապաշտպանով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»: Բելինգհեմին հավակնում են նաև «Լիվերպուլը» և «Ռեալը»: