Դարվին Նունյեսը կարող է տեղափոխվել Իսպանիա

«Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», հայտնում է Defensa Central-ը:

Աղբյուրի համաձայն, «Ռեալի» ղեկավարությունը շատ են հետաքրքրված հնարավոր գործարքով։ Նունյեսը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը «Բենֆիկայից» 75 միլիոն եվրոյի դիմաց։

Մայրաքաղաքային ակումբում Դարվինին դիտարկում են որպես թիմի տարեց հարձակվող Կարիմ Բենզեմայի պոտենցյալ փոխարինող:

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը: