«Բարսելոնան» նոր պայմանագիր է պատրաստում Չավիի համար

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կշարունակի մնալ ակումբում, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։ Չավիի գործող պայմանագիրը կատալոնացիների հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։

Աղբյուրի համաձայն՝ ակումբն արդեն նոր պայմանագիր է պատրաստել 43-ամյա մասնագետի համար, սակայն այժմ Չավին ցանկանում է կենտրոնանալ մրցաշրջանի ավարտի վրա։

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչն ակնկալում է նոր պայմանագիրը ստորագրել տիտղոսներ նվաճելուց հետո: