Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենին արձագանքել է այն փաստին, որ սկսել է թիմում քիչ խաղաժամանակ ստանալ։
«Ես վստահում եմ ինքս ինձ, գիտեմ, թե ինչի եմ ընդունակ: Մարզիկի կարիերայում դժվար պահեր կարող են լինել։ Ինձ հետ առաջին անգամ է պատահել, դեռ սովորում եմ։ «Ռեալում» մեծ մրցակցություն կա, և պետք է միշտ լավ մարզավիճակում մնալ», – Չուամենիի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Չուամենին «Ռեալի» կազմում անցկացրել է 32 հանդիպում և կատարել 3 գոլային փոխանցում։