Անդրեա Պիրլոն անվանել է իրեն նման իտալացի ֆուտբոլիստների։
«Լոկատելլն առաջընթաց է ապրում: Ամենամեծ թռիչքը կատարեց Ֆաջիոլին, ով իր դեբյուտը նշեց իմ գլխավորությամբ։
Նա ամեն ինչ գիտի և «Յուվենտուսի» հիմնաքարն է, ունի խաղը կառավարելու որակներ։ Նա կարող է լինել նոր Պիրլո, բայց ավելի լավ է նրան հիշել որպես Ֆաջիոլի»,- La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում ասել է «Յուվենտուսի» նախկին մարզիչը։