«Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան կերկարաձգի պայմանագիրը նեապոլյան ակումբի հետ, գրում է Foot Mercato-ն:
Կողմերը պայմանագիր կկնքեն, որն ուժի մեջ կլինի մինչև 2028 թվականը:
Ընթացիկ մրցաշրջանում Խվիչան «Նապոլիի» կազմում մասնակցել է 30 խաղի, խփել 14 գոլ, կատարել 16 գոլային փոխանցում:
Transfermarkt-ը 85 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: