«Լիվերպուլը» պաշտպանությունն ուժեղացնելու նոր տարբերակ է գտել

19-ամյա պաշտպան Անտոնիո Սիլվան, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են Լիսաբոնի «Բենֆիկային», հնարավորություն ունի կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր Լիգայի թոփ-ակումբում։

Todofichajes-ի տեղեկություններով՝ «Լիվերպուլը» հետաքրքրված է հեռանկարային պորտուգալացու ծառայություններով։

Կարմիրները ցանկանում են ձեռք բերել Սիլվային ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ֆուտբոլիստին հավակնում են գնել նաև «Աստոն Վիլան», ՊՍԺ-ն և Մադրիդի «Ռեալը»:

«Բենֆիկայի» և Սիլվայի միջև գործող պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2027 թվականի կեսերը։

Պորտուգալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը անցկացրել է 22 հանդիպում, խփել երեք գոլ և ստացել երեք դեղին քարտ։